AM
18 Սեպտեմբեր 2020 - 14:17 AMT

Հոկտեմբերի 5-ից կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություններ կանցկացվեն

Հոկտեմբերի 5-ից Վանաձորում կմեկնարկի կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Այս պահին ընթանում են առողջության առաջնային պահպանման բժիշկների վերապատրաստման դասընթացներ:

Սքրինինգային հետազոտությունները մեկնարկում են Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում:

50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հոկտեմբերի 5-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:

Շարժական մամոգրաֆը շրջելու է նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ։