AM
21 September 2020 - 08:17 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 121 նոր և մահվան 6 դեպք է գրանցվել

Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47,552-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 121-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 29 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42,637 է, փաստացի բուժվողներինը՝ 3692։

Մահվան 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 936 դեպք կա, այլ պատճառով՝ 287:

Մեկ օրում թեստավորվել է 1633 մարդ։ Ընդհանուր առմամբ, 265,241 թեստ է արվել։