ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 4 զինվորականի շնորհվել է գեներալ-մայորի և 1 զինվորականի՝ գեներալ-լեյտենանտի կոչում։ Զինվորականներին կոչումը շնորհվել է սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվան ընդառաջ։
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Քոչունցին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:
ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
ԶՈւ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Շիրինյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
Ռուսաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:






