Ազգային ժողովը 99 կողմ ձայներով առաջին ընթեցրմամբ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթը. դրանով նախատեսվում է ստեղծել Համալիր սոցիալական ծառայություն։
Գործադիրն առաջարկում է այդ համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցի՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցծառայություն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը հայտնել է, որ Համալիր սոցիալական ծառայության ստեղծման ժամանակ գործող տարածքային ծառայությունների և նախարարության այդ հատվածի 1825-ից հաստիքից մնալու է 1690-ը, կրճատվելու է 135 հաստիք:
Նախատեսվում է սոցիալական պաշտպանության բնագավառում ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարութան քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդնումն է»:






