Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 22-ին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել, PanARMENIAN.Net-ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դատարանը բավարարել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:
Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է և մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:






