Այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի ունեցավ «Art-Expo» ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում են 30 կազմակերպություններ, որ իրենց գործունեության արդյունքներն են ներկայացրել անցած 2008 թվականի համար: Ցուցահանդեսը թույլ է տալիս իմանալ բոլոր մշակութային միջոցառումների եւ դրանց կազմակերպիչների մասին, որ անց են կացվել 2008թ. եւ 2009 թվականին նախատեսվող ցուցահանդեսների, համերգների, թատերական ու կինոփառատոնների մասին: Ցուցահանդեսի մասնակիցների թվում կարելի է տեսնել «Ոսկե ծիրան» միջազգային կիոնփառատոնի, «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնի, Նարեկացի մշակութային կենտրոնի, հայկական արվեստի զարգացմանը նպաստող տարբեր հիմնադրամների եւ կինոստուդիաների տաղավարները:
«Art-Expo» ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 14-ը: Կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունն ու Ցուցահանդեսների նախագծման «Expomedia» կենտրոնը: