AM
24 Սեպտեմբեր 2020 - 17:53 AMT

ՍԱՏՄ ղեկավարն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ավետիսյանը նշանակվել էր պաշտոնին 2018 թվականի հունիսին։