Սահմանադրական դատարանի նիստում գաղտնի քվեարկության արդյունքում ՍԴ նախագահ առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանն անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել, հայտարարել է դատավոր Էդգար Շաթիրյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ընտրվելու համար ինքնաառաջադրված թեկնածու Խունդկարյանը պետք է ստանար 9 դատավորից 5-ի կողմ ձայները:
Շաթիրյանը չի նշել, թե ՍԴ դատավորներից ովքեր ինչպես են քվեարկել։
«Սահմանված ժամկետում կկազմակերպվի և կանցկացվի ՍԴ նախագահի նոր ընտրություններ։ Բնականաբար կլինեն նոր ադաջադրումներ կամ առաջադրում»,- ասել է նա՝ հավելելով, որ ՍԴ փոխնախագահի ընտրության համար նիստը կշարունակվի սեպտեմբերի 28-ին։
Սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարանի անդամ, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ չի մասնակցի փակ նիստին և նախագահի ընտրության քվեարկությանը. նա նշել էր, որ իր տեղեկություններով՝ այլ սցենարներ են քննարկվել, կարող են նաև ՍԴ նախագահի նոր թեկնածուների առաջադրումներ լինել: Սեպտեմբերի 23-ից ՍԴ-ն փակ նիստեր է անում, որտեղ քննարկվում է նախագահի ընտրության հարցը։






