Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել սեպտեմբերի 26-ին՝ ժամը 02։15-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարերը (մոտ 6 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։






