AM
26 September 2020 - 09:07 AMT

Գարեգին Բ-ն Վատիկանում կհանդիպի Հռոմի պապի հետ

Սեպտեմբերի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական այցով մեկնել է Իտալիա։

Այցի ընթացքում կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։

Նորին սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։

2016-ի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով ժամանել էր Հայաստան։