ՀՀ-ում բնակվող և Արցախին ու Պաշտպանության բանակին նյութական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են դա անել իրենց մարզերի կամ վարչական շրջանների համակարգողների միջոցով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Մարզերում բնակվողները կարող են դիմել մարզպետարանի կոնտակտային անձին, ով կուղղորդի ինչպես ճիշտ կազմակերպել գործընթացը: Նրանց հեռախոսհամարներն են՝
Արագածոտն – 099008959
Արմավիր – 093929595
Արարատ – 091480731
Գեղարքունիք – 077355441
Կոտայք – 091475565, 098475565
Վայոց Ձոր – 093855010
Լոռի – 098950214
Շիրակ – 098090807
Տվուշ – 094525101
Սյունիք – 094324959
Երևանում բնակվողները կարող են դիմել իրենց վարչական շրջանի կոնտակտային անձին՝
Ավան – 011518113, 011518147, 094334465
Արաբկիր – 011518180, 011518179, 093414401
Աջափնյակ – 011518044, 011518033, 098677627
Դավիթաշեն – 011518259, 011518289, 091910676
Կենտրոն – 011518420, 011518416, 098494419
Էրեբունի – 011518360, 011518361, 093835064
Մալաթիա-Սեբաստիա – 011518572, 011518512, 098696679
Նոր Նորք – 011518611, 011518673, 011518654, 091499087
Նորք-Մարաշ – 011518706, 098499469
Նուբարաշեն – 011518732, 077355653
Շենգավիթ – 011518797, 094989778
Քանաքեռ-Զեյթուն – 011518835, 011518837, 011518838, 055714752, 091714752
Սփյուռքից ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ +37410589155 հեռախոսահամարով, իսկ դրամական փոխանցումներ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարներին։
Աղաջանյանը նշել է, որ համապատասխան աշխատակիցը՝ ելնելով առկա կարիքներից, դիմողներին կհուշի, թե ինչ տեսակի աջակցություն է հարկավոր տվյալ ժամանակահատվածում: Նա կոչ է արել զերծ մնալ ինքնուրույն կարիքի գնահատում իրականացնելուց:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 59 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։






