Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջազգային կազմակերպությունների պասիվության մասին: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, ելույթ ունենալով Յալթայում ՎՈՒԱՄ-ի վեհաժողովի արդյունքների վերաբերյալ, նա ասել է, որ այդ հակամարտության կարգավորման հարցերով ստեղծված ԵԱՀԿ խմբի աշխատանքը, որի կազմում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներն են, առայժմ «ոչ մի արդյունք չի տալիս»: