AM
29 Սեպտեմբեր 2020 - 16:36 AMT

ՀՀ 3 նախագահների հայտարարությունները ռազմական գործողությունների մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ալյնածավալ մարտական գործողություններին Արցախում։

Հայկական կողմի համար պահի հրամայականը`

ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է,

բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը:

Ավելի վաղ իրավիճակի վերաբերյալ հայտարարությունով էր հանդես եկել նաև ՀՀ երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն մեջ, մասնավորապես, ասվում էր․ «Թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ, կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը` զենքի ուժով․․․Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք կազմակերպված, միասնական ու ևս մեկ անգամ, ինչպես դա եղել է 1992-94թթ․, միահամուռ ուժերով ջախջախենք թշնամուն։ Վստահ եմ․ հայկական զինված ուժերը, իրենց թիկունքում ունենալով ողջ աշխարհասփյուռ հայության միակամ աջակցությունը, ի զորու են պաշտպանել Արցախի Հանրապետությունը ու հաղթանակ ապահովել։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին հայտարարություն չէր արել, սակայն հայտարարությամբ էր հանդես եկել իր կուսակցության՝ ՀՀԿ Գործադիր մարմինը, որտեղ ասվում էր․ «Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից: ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին: Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք»: