Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փաստացի վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ։
«Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում: Հաղթանակը լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակ»,-ասվում է գրառման մեջ:
Հովհաննիսյանը հավելել է նաև, որ այդ հաղթանակի «ռազմաքաղաքական նշանակության, մեր քաշ ու կշռի առումով լրիվ այլ վերլուծություններ են պետք»:
Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ սեպտեմբերի 30-ի առավոտվա դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






