Մինչեւ հուլիսի վերջ Երեւան կժամանի Վրաստանի, հիմնականում հայերով բնակեցված, Սամցխե-Ջավախքի շրջանի ղեկավարության պատվիրակությունը: Պատվիրակությունը կգլխավորի Սամցխե-Ջավախքի շրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլին: Պատվիրակության անդամները, որի կազմում ընդգրկվել են Ախալքալակի շրջանային վարչության նախագահ Արտյուշա Համբարձումյանը եւ Նինոցմինդի վարչության նախագահ Ռաֆիկ Արզումանյանը, կհանդիպեն Հայաստանի ղեկավարության հետ: Կողմերը կքննարկեն Ջավախքի խնդիրները, ինչպես նաեւ Վրաստանի այդ շրջանի եւ Հայաստանի Շիրակի մարզի միջեւ ուղիղ կապերի հաստատման հարցը: