ՀՀ օդային տարածքում հոկտեմբերի 1-ի ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների` ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական»,-ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 2-ի 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։






