AM
2 October 2020 - 05:42 AMT

Ադրբեջանական ուղղաթիռի խոցման կադրերը

Նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են պաշտպանության բանակի ուժերը խոցում ադրբեջանական ուղղաթիռը: Ուղղաթիռը խցվել է հոկտեմբերի 1-ին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 2-ի 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։