AM
2 Հոկտեմբեր 2020 - 07:03 AMT

Աշոտյանը ծանուցագիր է ստացել և ներկայացել զինկոմիսարիատ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ծանուցագիր է ստացել և ներկայացել զինկոմիսարիատ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Երեկ ուշ երեկոյան ստացա ծանուցագիրս՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար։ Ներկայացել եմ վաղ առավոտյան։ Սպասում եմ հետագա հրահանգներին։ Ծառայում եմ Հայրենիքիս»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարված։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։