Հուլիսի 21-ի երեկոյան Մոսկվայի «Օրիոն» պարենային շուկայում տեղի ունեցած իրադարձության արդյունքում, նախնական տվյալներով, երկու ադրբեջանցի զոհվել են, եւս յոթ մարդ տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ են ստացել: Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակիցների վկայությամբ, 38-ամյա դաղստանցի Մահոմեդովը շուկայի ավտոկայանում անկանոն կրակ է բացել բեռնատար ավտոտրանսպորտի տերերի վրա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի կրակոցներով ստիպված են եղել «խելքի բերել» կրակողին: Արդյունքում Մահոմեդովը վիրավորվել եւ հոսպիտալացվել է: Պարզվել է, որ վեճի պատճառը չվճարված դրամական պարտքն է, ինչի համար Մահոմեդովը տեղում գնդակահարել է ծագումով Ադրբեջանից Ագաեւին եւ Մասիմովին: Բացի դրանից, տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ են ստացել եւս երեք ադրբեջանցի եւ չորս տեղի բնակիչ: Հարուցված քրեական գործով սկսվել է հետաքննություն: