Երևանի քաղաքապետարանը հորդորում է բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք կենցաղային և բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ:
Նշվում է, որ դա անհրաժեշտ է՝ հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ։
«Ձեր օգնությունը շատ կարևոր է, ուստի պետք է առավելագույնս արդյունավետ կերպով կազմակերպել գործընթացը։ Խնդրում ենք հավաքած իրերը փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), որտեղ ծանրոցները կգրանցվեն, կտեսակավորվեն՝ ըստ օգնության տեսակի և կարիքների, եւ կուղարկվեն Արցախ»,-ասվում է հայտարարության մեջ։
Թաղապետարանների հասցեները եւ հեռախոսահամարները․
• Աջափնյակ – Արա Սարգսյան փողոց. 5
+(374 11) 518 050
• Ավան – Խուդյակով փողոց հ. 222
+(374 11) 518 108
• Արաբկիր – Ն. Զարյան փողոց հ. 27
+(374 11) 518 201
• Դավթաշեն – 3-րդ թաղամաս, հ. 23/1
+(374 11) 518 282
• Էրեբունի – Սասունցի Դավթի փողոց հ. 87
+(374 11) 518 331
• Կենտրոն – Տերյան փողոց հ.44
+(374 11) 518 401
• Մալաթիա-Սեբաստիա – Սեբաստիայի փողոց հ.32
+(374 11) 518 585
• Նոր Նորք – Գայի պողոտա հ. 19
+(374 11) 518 688
• Նորք-Մարաշ – Ա.Արմենակյան փողոց հ. 272
+(374 11) 518 718
• Նուբարաշեն – Նուբարաշենի 9-րդ փողոց հ. 4
+(374 11) 518 730
• Շենգավիթ – Գ. Նժդեհի փողոց հ. 26
+(374 11) 518 808
• Քանաքեռ-Զեյթուն – Դ. Անհաղթի փողոց հ. 11
+(374 11) 518 844
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






