AM
4 Հոկտեմբեր 2020 - 06:36 AMT

Կիսին․ «Քեզ հետ, Հայաստան»

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ֆեյսբուքյան իր էջում աջակցություն է հայտնել Հայստանաին։ «Քեզ հետ, Հայաստան»,-գրել է նա։

Հայտնի դաշնակահարը նաև հրապարակել է 1915-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ, Քարնեգի հոլում Կոմիտասի «Կռունկի» իր կատարման տեսանյութը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։