Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան են տեղափոխվել Արցախի՝ հեմոդիալիզի կարիք ունեցող քաղաքացիները։
Պացիենտների կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է։ ԱՆ-ից նշել են նաև, որ Արցախի այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել իրենց։
«Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով»,-հայտնում են ԱՆ-ից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






