Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել և արդեն գտնվում եմ սահմանամերձ ԲԿ-ներից մեկում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։
«Ասում են, որ հենց իմացան Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին», – ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






