Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում կեղծ է որակել տեղեկությունները, թե Ադրբեջանի սանձազերծած պատերազմում իր երկիրը ռազմական նշանակության բեռ է մատակարարել ադրբեջանական կողմին, հայտնում են նախագահականից։
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ վերջին կես տարում իր երկրից ռազմարդյունաբերական համալիրի գծով ոչ Ադրբեջանին, և ոչ էլ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել։
Սարգսյանը Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում նաև մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության մասին:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






