Երևանի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ է հատկացվում Ստեփանակերտին։ Այս մասին որոշվել է Ավագանու նիստի ժամանակ։
Գումարը հատկացվում է կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով:
«Ոչ ոք չկասկածի, որ վերականգնելու ենք թշնամու վնասած բոլոր քաղաքների և գյուղերի ենթակառուցվածքները, ինչի համար պետք է ինտենսիվ աշխատանք»,- նիստի ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):






