Պաշտպանության նախարարության կարիքների համար բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» («1000 դրամի» հիմնադրամ), հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում է պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղելու նման գործունեությամբ»,- գրել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):






