Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի օրեցօր աճող թվերը՝ ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար։ Այս մասին հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ մնացած բոլոր դասընթացները կկազմակերպվեն առցանց։
«ԵՊՀ-ն հորդորում է ակտիվորեն մասնակցել հեռավար դասընթացներին։ Բաց թողնված դասերը հետագայում կլրացվեն»,– ասվում է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 15-ից երկրի ուսումնական հաստատություններում վերսկսել էին մարտին կորոնավիրուսի պատճառով դադարեցված դասերը։
Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 53,083-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 44,932 է: Ը կորոնավիրուսից մահվան 990 դեպք կա, այլ պատճառով՝ 302։






