AM
7 Հոկտեմբեր 2020 - 06:36 AMT

Արցախում վիրավորված Մեղրիի համայնքապետը վիրահատվել է․ Լավ է

Արցախում վիրավորում ստացած Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը վիրահատվել է և լավ է իրեն զգում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հանայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Քիչ առաջ եմ խոսել Մեղրի համայնքի ղեկավարի հետ։ 4 ժամ տևած վիրահատությունը (ուսից՝ արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։

Կարևոր ընդգծում՝ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։ Մեղրիում իրավիճակը հանգիստ է»,- ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։