AM
7 Հոկտեմբեր 2020 - 10:31 AMT

Արցախում վիրավորված Վահան Բադասյանը վիրահատվում է

Մարտի դաշտում վիրավորված Արցախի ռազմաքաղաքական գործիչ Վահան Բադասյանը վիրահատվում է «Արմենիա» հանրապետական բուժկենտրոնում։ Այդ մասին ասել է բուժկենտրոնի վիրաբուժության գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Կուրղինյանը նշել է, որ Բադասյանի վիճակը գնահատվում է ծանր:

Բադասյանը «Մարտական խաչի» ասպետ է, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։