Հոկտեմբերի 6-ից 8-ը Կաթնառատ գյուղից 32 մարդ է հոսպիտալացվել սուր աղիքային վարակ ախտորոշմամբ: Ընդհանուր գրանցվել է 39 դեպք, բոլորը նույն թաղամասից են և օգտագործել են նույն թաղամասի մակերեսային աղբյուրի ջրից:
Ըստ առողջապահության նախարարության՝ բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 6 պացիենտից 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: Մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:
Նշվում է, որ մակերեսային աղբյուրը փակվել է, իրականացվել են բաց ջրատարի ջրի մաքրման և ախտահանման աշխատանքներ:






