AM
8 Հոկտեմբեր 2020 - 10:30 AMT

Դատախազություն. Զորահավաքից հրաժարվելը դասալքություն է և ենթադրում է քրպատասխանատվություն

Զորահավաքային ծառայությունից խուսափելն օրենքով համարվում է դասալքություն և նախատեսում է նույն պատիժը, ինչ պարտադիր զինծառայությունից խուսափելը։ Այս մասին հիշեցրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Զինծառայությունից խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, նույն նպատակով ծառայության չներկայանալը ռազմական դրության ժամանակ պատժվում են 6-12 տարվա ազատազրկմամբ։

Իսկ զինծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը ռազմական դրության ժամանակ պատժվում է 5-10 տարվա ազատազրկմամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարված։