AM
20 July 2002 - 15:20 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Իրավիճակը Կովկասում շարունակում է մնալ Եվրախորհրդի օրակարգի կարեւորագույն քաղաքական հարցերից մեկը: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում: «Լեռնային Ղարաբաղում եւ Աբխազիայում չկարգավորված հակամարտությունները խոչընդոտում են Հարավային Կովկասի երկրներին օգնության ցուցաբերմանն ուղղված համատեղ եվրոպական ջանքերը եւ վտանգում են տարածաշրջանի ժովովրդավարացման գործընթացը», – հայտարարել է ԵԽ-ի Գլխավոր քարտուղարը: «Մարդու իրավունքների ոլորտում առավել բարդ խնդիների մեծամասնությունը եւս այդ սառեցված հակամարտությունների հետեւանքն են», – ավելացրել է նա: Խոսելով Եվրախորհրդին անդամակցելիս Երեւանի եւ Բաքվի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին, Վալտեր Շվիմերն ասել է, որ առայժմ չեն լուծվել Հայաստանում մահապատժի վերացման եւ Ադրբեջանում քաղբանտարկյալների համար նոր դատավարություններ անցկացնելու հարցերը: