Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանի ճանապարհին է՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Երևան է մեկնել նաև Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ կրկին մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի հանդիպումը վաղուց պլանավորված է եղել, միջոցառումները և հանդիպումներն անցկացվելու են հոկտեմբերի 9-ից։






