Ընթացիկ շաբաթը Հայաստանում նվիրված է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանին: Փետրվարի 16-23 ողջ Հայաստանում կացնկացվեն բաց դասեր, դպրոցական միջոցառումներ, ստեղծագործական մրցութային վիկտորիններ` նվիրված Հովհաննես Թումանյանի 140-ամյակին: Հիմնական հանդիսավոր միջոցառումները կկայանան փետրվարի 19-ին: Տոնական օրը կսկսվի Երեւանի պետական համալսարանի Ե.Չարենցի անվ. լսարանում «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգակցությամբ» եւ Հյուսիսային համալսարանում «Թումանյանը եւ 21-րդ դարը» երկօրյա կոնֆերենցիաների բացումից: Միեւնույն ժամանակ մեծ գրողի հայրենի գյուղ Դսեղում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ կանցակցվի Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքը, որի ընթացքում տեղի կունենա «Գրադարան անիվների վրա» ավանդական ծրագիրը:
Տոնական օրը կավարտվի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպված համերգով եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպված հանդիսավոր պարահանդեսով: