Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 55,736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 649–ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1016 դեպք կա, այլ պատճառով՝ 303։
Ապաքինվել է ևս 243 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,771 է, փաստացի բուժվողներինը՝ 8646։
Մեկ օրում թեստավորվել է 2737 մարդ։ Ընդհանուր առմամբ, 322,528 թեստ է արվել։