AM
10 Հոկտեմբեր 2020 - 08:40 AMT

Covid-19-ով դեպքերի աճի պատճառով ՀՀ-ն նորից Ուկրաինայի ԱՆ կարմիր գոտում է

ՀՀ-ում Covid-19-ով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում։ Այդ մասին ասվում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ։

«Ըստ այդմ, ՀՀ-ից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ, Covid-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, կիրառվելու է նաև 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից)», – ասվում է հայտարարության մեջ մեջ։

Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 55,736-ի: Փաստացի բուժվում է 8646 մարդ։ Կորոնավիրուսից մահվան 1016 դեպք կա, այլ պատճառով՝ 303։