Հայաստանը և Ռուսաստանը փորձնական նախագիծ կսկսեն ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները, տեղեկացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը։
Հայաստանում և Ռուսաստանում հավատարմագրված լաբորատորիաների կողմից թեստավորման բացասական պատասխանի դեպքում անձի մուտքը մյուս երկիր կթույլատրվի։
Լաբորատորիաների թեստավորման պատասխանները կփոխանցվեն երկու երկրների սահմանային անցակետերին թվային պլատֆորմի միջոցով, որի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին։
Գործարկվելու դեպքում սա կհեշտացնի ՀՀ քաղաքացիների մեկնումը ՌԴ, բնականաբար՝ թեստի բացասական պատասխանի դեպքում։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի քաղաքացիների մեկնումը Ռուսաստան դեռ սահմանափակված է:






