AM
10 Հոկտեմբեր 2020 - 09:18 AMT

ՊՆ աշխատանքային նոր հանձնաժողով՝ զինվորների մասին հարցերին արձագանքելու համար

Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով:

Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425:

Գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև ԶՈւ ԳՇ 8501 և 8503 հեռախոսահամարները:

Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 29-46-27 հեռախոսահամարը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։