Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 56,451-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 715–ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1020 դեպք կա, այլ պատճառով՝ 303։
Ապաքինվել է ևս 53 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,824 է, փաստացի բուժվողներինը՝ 9304։
Մեկ օրում թեստավորվել է 3366 մարդ։ Ընդհանուր առմամբ, 325,894 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։