AM
11 Հոկտեմբեր 2020 - 07:43 AMT

ԱԻՆ․ Հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ և անհայտ ծագման սնունդ

ԱԻՆ-ն Արցախ հումանիտար օգնություն ուղարկողներին կոչ է անում հագուստ և անհայտ ծագման սնունդ չներառել բեռներում։

«Հորդորում ենք Արցախի համար ձեր պատրաստած հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ, անհայտ ծագման սնունդ (չմակնշված, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, կաթնամթերք և այլն): Դրանք չեն ընդունվում»,-ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ:

Արտերկրից մեծ քանակությամբ սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են ուղարկում արտասահամնում բնակվող հայերը: ԱԻՆ-ը ստացված բեռներն ակտավորում, տեսակավորում և խմբավորում է, որից հետո մի մասն ուղարկվում է Արցախի Հանրապետություն, մյուս մասը` փոխանցվում ժամանակավոր Հայաստան եկած ընտանիքներին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։