Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հայերն այլևս երբեք թույլ չեն տալու իրենց ցեղասպանել ու լուռումունջ Դեր Զոր չեն գնալու։
«Աշխարհ ջան, հասկացիր վերջապես, մենք այլևս երբեք թույլ չենք տալու, որ մեզ ցեղասպանեն։ Մենք այլևս երբեք լուռումունջ Դեր Զոր չենք գնալու»,- գրել է նա։
Միրզոյանը նաև լուսանկար է տեղադրել ԱՄՆ-ում հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիայից, որն ուղղված էր ադրբեջանական ագրեսիայի դեմ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






