Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը, հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, գրում է Aysor.am-ը։
Նա հոկտեմբերի 12-ին ինքնառաջադրվել էր ՍԴ նախագահի ընտրության համար։
Առաջադրվել էին նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունները, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։
Սեպտեմբերի 25-ին անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չէր ընտրվել։Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին:
Սահմանադրական դատարանում 3 տեղ թափուր էր մնացել փոփոխությունների արդյունքում, երբ 12 տարուց ավելի ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարածների լիազորությունները դադարեցվեցին:






