Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունները մոտ 16 մլն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Հանրակրթական հաստատությունները հավաքել են նաև առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև փոխանցումներ արել 8000 կարճ համարին:
Նշվում է նաև, որ Արցախից մարզ տեղափոխված և մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններ հաճախող արցախցի աշակերտներին դպրոցները տրամադրել են գրենական պիտույքներ և հագուստ:
Համազգային դրամահավաքի արդյունքում արդեն հանգանակվել է $112 մլն-ից ավելի գումար, որը հավաքվում է հումանիտար աջակցության նպատակով։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):






