AM
16 Հոկտեմբեր 2020 - 06:25 AMT

Սոթք-Քարվաճառը փակ է՝ անվտանգության նկատառումներով

Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով`Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակ է, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը;

ՀՀ տարածքում մյուս ճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: