Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Արա Այվազյանը վերջին տարիներին զբաղեցրել է ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանի պաշտոնը Մեքսիկայում (2016թ․), համատեղության կարգով Կուբայում (2017թ․) և Կոստա Ռիկայում (2017թ․)։ 2018-ին Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Պանամայում ՀՀ դեսպան։






