Արցախի Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է։
«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է»,-գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը՝ հրապարակելով երեխայի լուսանկարը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






