AM
19 February 2009 - 15:36 AMT

Գլենդեյլում տեղի կունենա հայկական կանացի հագուստին նվիրված ցուցահանդես

Մարտի 1-31-ը Գլենդեյլի հանրային գրադարանում Ամերիկայի Հայկական թանգարան-գրադարանը կներկայացնի Հայաստանից դուրս գտնվող կանացի հին զգեստների ու հագուստի պարագաների ամենախոշոր հավաքածուի ցուցադրությունը: Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի շատերին անհայտ «Բզկտված Հայաստան» համր ֆիլմը, որը 1919 թվականին նկարահանել են ամերիկացի կինեմատոգրաֆիստները:

Ցուցանմուշների թվում կան գոտիներ, գլխաշորեր, տարազներ, ժանյակներ, ձեռագործ աշխատանքներ, կոշիկներ եւ Հայաստանի պատմական շրջանների հայ կանանց հագուստի այլ պարագաներ: