ՀՀ-ում գործող տասնյակից ավելի քաղաքական ուժ դիմել է Կառավարությանը՝ պահանջով հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց, փոխանցում է Aysor.am-ը։
Քաղաքական ուժերը նաև պահանջում են հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ համատեղ հայտարարությունը ստորագրել են հետևյալ կուսակցությունները՝
«Ազատություն»
«Ազգային օրակարգ»
«Ազգային ժողովրդավարական միություն»
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Երկիր Ծիրանի»
«Ժառանգություն»
«Համերաշխություն»
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Հայրենիք»
«Հանուն սոցիալական արդարության»
«Մեկ Հայաստան»
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






