AM
19 Հոկտեմբեր 2020 - 10:56 AMT

ԱԺ կին-պատգամավորը դիմել է ճակատ մեկնելու համար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտարարել է, որ պատրաստակամություն է հայտնել ռազմաճակատ գնալու և արդեն կապվել է պատասխանատուների հետ, վաղը կլինի զինկոմիսարիատում:

«Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը… Ես կամավորագրվում եմ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Ըստ օրենքի՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները ենթակա չեն զորահավաքային զորակոչի:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։