AM
20 October 2020 - 12:10 AMT

Վարչապետ․ Գեներալներ Խաչատրյանը և Փիլոյանը՝ Ազգային հերոսներ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում «փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման», տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակի»,- ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։